
Բասկետբոլիստ Սփայթ-Մկրտչյանը Ալբանիայի դեմ հաղթանակը նվիրում է Հայաստանին ու երկրպագուներին

:Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը Ալբանիայի դեմ երևանյան հաղթանակի համար ուրախ է:
«Մենք պարտավոր էինք հաղթելու միավորների առավել մեծ տարբերությամբ: Երբեք չեմ սիրում պարտվել Հայաստանում, և հիմա ուրախ եմ այս հաղթանակի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սփայթ-Մկրտչյանը
Բասկետբոլիստի խոսքով` մրցակիցը` Ալբանիան, հրաշալի հանդիպում անցկացրեց: «Ակնհայտ էր, որ նրանք լավ ուսումնասիրել էին իմ ու Քրիսի (Քրիս Ջոնս – հեղ.) խաղը և հրաշալի գիտեին, ինչպես գործել պաշտպանությունում: Այս ամենը, այս հաղթանակը Հայաստանի համար է», երկրպագուների,- նշեց նա:
Բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ալբանիային և առավելության հասավ 84:79 հաշվով: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի նոյեմբերի 24-ին` Երևանում ընդունելով Ավստրիային: