Բաժիններ՝

Թուրք զբոսաշրջիկները, սահմանակետում մուտքի արտոնագիր ստանալով, կարող են այցելել հունական կղզիներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպան ընթացքում հայտնել էր, որ հունական կղզիներում թուրք զբոսաշրջիկների համար կկիրառվի մեկ շաբաթյա վիզայի դիմում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միջանկալ նշենք, որ վիզայի այս տեսակը կարող են ձեռք բերել սահմանային անցակետերի մոտ մինչև որոշակի օր, առանց արտերկիր մեկնելու և նախապես վիզա ստանալու: Աղբյուրի նշմամբ, Հունաստանի կողմից այս հարցի շուրջ իրականացվող աշխատաքները հավանության են արժանացել ԵՄ հանձնաժողովի կողմից։

Ըստ այդմ, հաջորդ շաբաթվանից սկսված թուրք զբոսաշրջիկները, մեկ շաբաթյա վիզա ստանալով, կարող են այցելել Քիոս, Լեսբոս, Հռոդոս, Սամոս, Կոս, Կաստելորիզո, Պատմոս, Լերոս, Կալիմնոս և Սիմի։

Euronews-ի թուրքական ծառայությունում նշվել է,որ Հունաստանի և Թուրքիայի միջև զբոսաշրջային և մշակութային ոլորտներում ամուր կապեր են, ինչպես նաև հունական կղզիների հյուրանոցատերերը կարծում են, որ պատերազմի պատճառով իսրայելցի զբոսաշրջիկների բացակայության պատճառով առաջացած դեֆիցիտը կլրացնեն թուրքերը, և դրանից մեծապես կշահի տեղական տնտեսությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս