ՌԴ-ն չի կարողացել կանխել միջադեպը. Արմեն Գրիգորյանը՝ Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին միջադեպին, հայտարարեց, որ Ներքին Հանդում ներկա է եղել ՌԴ-ն, որն էլ չի կարողացել կանխել միջադեպը, իսկ ինչ վերաբերում է ԵՄ առաքելությանը, ապա նա նշեց, որ նրանք այդ հատվածում հասանելիություն չունեն։
«ՌԴ-ն չի կարողացել կանխել միջադեպը։ Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է. միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի։ Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել»,- հայտարարեց նա։