Արդեն կան քաղաքացիներ, որոնք վճարել են 15 մլն դրամ ու չեն ծառայի. Հայկ Սարգսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ արդեն մոտ 10 քաղաքաց վճարել է 15 մլն դրամ ու չեն անցնի պարտադիր զինվորական ծառայություն։
«Առաջիկայում նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն ու նրանք կստանան նոր ՀՀ անձնագրեր»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նրա խոսքով` դեպքեր եղել են, երբ որ քաղաքացիները վերադարձել են, օդանավակայանում նրանց ուղեկցել են Քննչական կոմիտե, որտեղ նրանք դիմում են ներկայացրել, չեն կալանավորվել, այլ նրանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին` մինչև քրեական գործի կարճվելը։
Հայկ Սարգսյանի հաշվարկներով` մեկ տարվա ընթացքում օրենքի հնարավորություններից կարող է օգտվել 500-600 հազար քաղաքացի։