ԱՄՆ-ը Հայաստանին 5 մլն դոլար կհատկացնի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5 մլն դոլար (ընդհանուր $15,7 մլն) կհատկացնի Երևանին՝ «Հայաստանի էներգետիկ հատվածի անվտանգությունն ապահովելու և Հայաստանի կախվածությունը ռուսական և իրանական բնական գազից նվազեցնելու համար»։

Այս մասին փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել տնտեսական լծակներ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար:

«Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները լուրջ մտավախություններ ունեն, որ Ռուսաստանը կարող է օգտագործել աշխարհատնտեսական լծակները էներգետիկ ոլորտում, ներառյալ բնական գազի մատակարարումը, որպեսզի Հայաստանին դուրս մղի իր ուղուց՝ վտանգելով կայունությունը տարածաշրջանի մնացած ժողովրդավարական երկրներում», – հայտնել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում:

Տեսանյութեր

Լրահոս