
Լավ է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հաստատել է, որ Գերմանիան ու Եվրոպան պատրաստ են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:
Կանցլերը հանդիպմանն է անդրադարձել X-ի իր միկրոբլոգում:
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,-նշել է Շոլցը:
Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումը կայացել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: