
Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո ձերբակալել է Էդուարդ Ռ.-ն

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 12-ին, ժամը 05.00-ին, Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 26-ամյա Էդուարդ Ռ.-ին, որը 2020 թ. մայիսի 6-ից ՌԴ Սարատովի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրանյութերի, հոգեմետ և նրանց համարժեք նյութերի անօրինական պատրաստման, իրացման, տեղափոխման, հանցագործության նախապատրաստության ու հարձակման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: