
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
«Կողմերի միջև երկխոսությունն է կայուն կարգավորման հասնելու լավագույն միջոցը, մենք շարունակում ենք հասնել դրան»,- ասել է Մեթյու Միլլերը: