
Թուրքիայում նախընտրական սոցհարցումներ են անցկացվել

Թուրքիայում հեղինակակավոր «MetroPOLL» ուսումնասիրությունների կենտրոնն իրականացրել է սոցհարցումներ՝ պարզելու, թե որ քաղաքական ուժը ներկա պահին որքան վարկանիշ ունի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի» հարցադրմամբ իրականացված սոցհարցման արդյունքներով պարզ է դարձել, որ ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) 34․6 միավորով զբաղեցրել է 1-ին տեղը, մինչդեռ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) հավաքել է 25․1 միավոր՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Հարցման համաձայն՝ մայիսի 14-ից հետո «ԱԶԿ» «Լավ» կուսակցության և քրդամետ «Հանուն հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցությունների վարկանիշն աճել է։ Այս օրերին, երբ Թուրքիայում քաղաքական օրակարգը կենտրոնացած է ՏԻՄ ընտրությունների վրա, «MetroPOLL» կենտրոնն իրականացրել է ընդհանուր ընտրություններին վերաբերող հիշյալ հարցումը։
Հարցվածների մեջ մեծ թիվ են կազմել նաև դեռևս չկողմնորոշված քաղաքացիները։ Քրդամետ «DEM» կուսակցությունը հավաքել է 10․3, իսկ ազգայնական ուղղվածություն ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP)՝ 9 միավոր։