
Կենտրոն վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բարեկենդանը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բարեկենդանը:
Խաղերով, երգ ու պարով, ազգային կերպարների դիմակների առկայությամբ և համեղ հյուրասիրությամբ առանձնացող տոնի մասնակիցները դարձան արվեստի և հանրակրթական դպրոցների աշակերտները, Լուսէ հիմնադրամի սաներն ու բնակիչները:
Տոնական ծրագիրն ուղեկցվեց «ՄԱՍՈՒՆՔ» ազգագրական երգի-պարի համույթի և լարախաղացի ելույթներով, որոնք ողջունվեցին մեծ ոգևորությամբ և ծափահարություններով: