Բաժիններ՝

Գերմանիայի կանցլեր Շոլցը Վաշինգտոնում հանդիպել է իր նմանակին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել է իր նմանակի՝ դեմոկրատ սենատոր Քրիս Քունսի հետ, որը շատ նման է իրեն։ Այս մասին Շոլցը գրել է X սոցիալական հարթակի իր էջում՝ կցելով նաև լուսանկար։

«Հաճելի է նորից տեսնել իմ նմանակ Քրիս Քունսին», – գրել է Գերմանիայի կանցլերը։

Համատեղ լուսանկարն X սոցիալական հարթակի իր էջում հրապարակել է նաև Քրիս Քունսը՝ գերմաներեն գրառում անելով․ «Ով ով է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս