Պատերազմում Ռուսաստանին հաղթելն անհնար է. Պուտին
ԻՌՆԱ-ն, հղում անելով «Ֆրանս-պրես»-ին, հաղորդում է, որ ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում, պատասխանելով Լեհաստանի վրա հարձակվելու հավանականության մասին հարցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Նման բան տեղի կունենա միայն եթե այդ երկիրը հարձակվի մեր վրա։ Մենք Լեհաստան, Լատվիա կամ որևէ այլ տեղ գնալու մտադրություն չունենք»։
Fox News-ի նախկին թղթակցի հետ հարցազրույցում, պատշտպանելով Ուկրաինայի դեմ իր ղեկավարած երկրի իրականացրած ռազմական գործողությունները, Պուտինը հավելել է, որ այդ պատերազմում Մոսկվայի ռազմավարական պարտությունն անհնար է։
Դիմելով ԱՄՆ Կոնգրեսին, Պուտինն ասել է․ «Եթե ցանկանում եք վերջ տալ պատերազմին, դադարեցրեք զենք մատակարարել Ուկրաինային»։
Անդրադառնալով Թրամփի վերընտրվելու հավանականությանը, ՌԴ նախագահն ասել է․ «Դուք հարցնում եք, թե արդյոք իրավիճակը կփոխվի՞, եթե իշխանությունը ստանձնի այլ մարդ։ Խնդիրը անձի փոփոխությունը չէ, այլ իշխանության վերնախավի մտածելակերպը»։
Պուտինը նշել է, որ Ուկրաինան արհեստական երկիր է, որը ստեղծել է Իոսիֆ Ստալինը։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Զլենեսկու ստորագրած հրամանագրին, որով վերջինս արգելել է Մոսկվայի հետ բանակցությունները, Պուտինը նշել է, որ իր երկիրը պատարստ է բանակցել Կիևի հետ։
Նա նշել է․ «Համաձայնությունը վաղ թե ուշ կայանալու է։ Գուցե, հաշվի առնելով ներկա իրավիճակլը, դա տարօրինակ է թվում, սակայն երկու ժողովուրդների հարաբերությունները վերականգնվելու են։ Դրա համար ժամանակ է պետք»։
ՌԴ նախագահը հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամները ցանկություն ունեն անվտանգության ներկա իրավիճակի շուրջ բանակցել Մոսկվայի հետ, սակայն չգիտեն՝ ինչպես։
Խոսելով Չինաստանի մասին, Պուտինն ասել է․ «Արևմուտքն ուժեղ Չինաստանից ավելի շատ է վախ ունի, քան ուժեղ Ռուսաստանից։ Պատճառն այն է, որ Չինաստանն ունի 1,5 միլիարդ բնակիչ, իսկ Ռուսատսնաը՝ 150 միլիոն։ Բացի այդ, Չինաստանի տնտեսությունը տարեկան գրանցում է 5 տոկոս աճ»։