Բաժիններ՝

Սննդաբանը 50-ն անց անձանց նիհարելու միջոց է առաջարկել

50 տարեկանից հետո նիհարելն ավելի դժվար է դառնում, ուստի կարող է անհրաժեշտ լինել հորմոնալ թերապիա՝ քաշը վերահսկելու համար, ասում է սննդաբան Իրինա Պիսարեւան։ Նա առաջարկել է այդ տարիքում ավելորդ կիլոգրամներից ազատվելու ուղիները «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։

Պիսարեւան նշել է, որ 45 տարեկանից հետո շատերի մոտ առաջանում են խրոնիկական հիվանդություններ, որոնք ազդում են քաշի ավելացման վրա։ Բացի այդ, սննդաբանի խոսքով, այս տարիքում սեռական հորմոնների արտադրությունը նվազում է, ինչն ազդում է նաեւ քաշի վրա։

«Կանանց խորհուրդ է տրվում դիմել էնդոկրինոլոգի, իսկ տղամարդկանց՝ ուրոլոգի, որպեսզի նրանք կարողանան հորմոնալ փոխարինող թերապիա նշանակել»,- ըստ shantnews-ի՝ խորհուրդ է տվել Պիսարևան։

Նա ընդգծել է, որ բուժումը կօգնի ոչ միայն պահպանել լավ կազմվածքը, այլև կանխարգելել շաքարախտը, հիպերտոնիան և այլ վտանգավոր հիվանդությունները։

Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տվել, որ այդ տարիքի մարդիկ ուշադիր վերահսկեն իրենց կերած սննդի քանակը և փորձեն ավելի շատ շարժվել: Նա հավելել է, որ սննդի ուժեղ փափագը կարող է առաջանալ քրոնիկ սթրեսի կամ անհանգիստ մտքերի պատճառով: Այս դեպքում մասնագետը խորհուրդ է տվել դիմել հոգեբանի` էմոցիոնալ կայունությունը վերականգնելու համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս