Բաժիններ՝

«Հայաստանը տեղակայել տարածաշրջանային և համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա». Ժան Մազեջյանը՝ «հզորացման առաջընթացի» իր տեսլականի մասին

Գաղափարական առաջնորդներ, ոլորտի փորձագետներ և նորարարներ՝ ոլորտի լավագույն մասնագետները մասնակցեցին Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի կողմից կազմակերպված միջազգային տնտեսական արդեն երկրորդ համաժողովին, որը կայացավ հունվարի 24-ին:

«Մեկ տարի առաջ մենք մեկնարկեցինք առաջին Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը, և քանի որ այն մեծ հաջողություն գրանցեց՝ շնորհիվ մասնակիցների ու բանախոսների, մենք որոշեցին այն դարձնել ամենամյա միջոցառում:

Նպատակն է՝ Հայաստանը տեղակայել տարածաշրջանային և համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա,- համաժողովում իր տեսլականի մասին խոսեց Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը, ապա հիշեցրեց,- Մեկ տարի առաջ արդեն ես ներկայացնում էի այն նորարար նախագծերը, որն իրականացրել էր Ամունդի-Ակբան վերջին 10 տարիների ընթացքում»:

Կարդացեք նաև

2023 թվականին Ամունդին որոշեց շարունակել այդ քաղաքականությունը՝ ֆինանսական շուկայում նոր պրոդուկտ ներդնելով. «Ամունդի-Ակբան՝ Վերակառուցման  և Զարգացման Եվրոպական Բանկի հետ, կնքեց  համաձայնագիր, որի շրջանակում իրականացրած գործարքները կնպաստեն Ամունդի-Ակբայի կողմից կենսաթոշակային ֆոնդերի առավել արդյունավետ կառավարմանը, իսկ ՎԶԵԲ-ը ազգային արժույթով ներգրավված միջոցները կուղղի ՀՀ տնտեսության իրական հատվածում գործող տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմանը։ Շարունակելու ենք այս նորարար գործունեությունը 2024 թ.-ին՝ մեծածավալ գործարքներ իրականացնելով»:

Ի դեպ, Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրենը նաև տեղեկացրեց՝ 2023 թ.-ին  կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման պատմության մեջ առաջին անգամ ներդրում են կատարել՝ ձեռք բերելով հայկական հեռահաղորդակցական ընկերության բաժնետոմսեր, որը նշանակում է, որ այդ ընկերության 20 տոկոսը պատկանում է Ամունդի-Ակբա Հավասարակշռված և Պահպանողական ֆոնդերի շահառուներին:

Ժան Մազեջյանը, սակայն, վստահեցրեց՝ ավելի հեռուն են գնալու:

«Այս անգամ ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի ֆինանսական ոլորտը ներկայացնող յուրաքանչյուր ուսանող կարողանա հեշտությամբ ուսումնասիրել ոլորտը, որ յուրաքանչյուր գործիչ այս ոլորտում կարողանա մասնակցել տնտեսական ժամանակակից քննարկումների:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս նպատակով Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը սեպտեմբերին ստեղծելու է հետազոտությունների հարթակ՝ Amundi-Acba Academy,  որտեղ լինելու են բազմաթիվ տպագրություններ, այդ թվում՝ հայերեն թարգմանությամբ, որոնք ուսանողներին հասանելի կլինեն անվճար»:

Համաշխարհային առաջատար Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրենը Հայաստանում ընկերության գործունեության առաջնահերթություններում դիտարկեց նաև կլիմայական փոփոխություններին առնչվող գործունեությունը:

«Պետք է կարողանանք ապագայում մեր ապրելակերպն ադապտացնել այն բոլոր հանգամանքներին, որոնք առնչվում են կլիմայական փոփոխություններին, և հաշվի առնելով, որ Ամունդի-Ակբան համաշխարհային լիդերներից է, պարտավորված ենք դա անել: Իսկ որպեսզի կարողանանք այս հսկայական մարտահրավերին առճակատվել, ունենք լավ գործիք՝ արեստական բանականությունը»,- մանրամասնեց նա:

Տեսանյութեր

Լրահոս