
Թուրքիայի տարածքով արտահանվող նավթի ծավալները 2023-ին նվազել են 33%-ով

Թուրքիայի տարածքով անցնող նավթամուղերով արտահանվող նավթի ընդհանուր ծավալները նվազել են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քիրկուկ-Ջեյհուն նավթամուղով շուրջ 9 ամիս է ինչ նավթ չի արտահանվում, որի պատճառով էլ 2023-ին 2022-ի համեմատ նավթի արտահանման ծավալները քչացել են 33 տոկոսով:
Թուրքիայի պետական «BOTAŞ» նավթագազային խոշոր կորպորացիաjի տվյալների համաձայն` 2023-ին նավթամուղերով արտահանվել է շուրջ 343 մլն, իսկ 2022-ին ավելի քան 452 մլն բարել նավթ: