Մեր գենը կրող օտարերկրյա գործակալներ են, սովորական ՇՊԻՈՆՆԵՐ, սովորական շպիոնաժ. Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լսում եմ արևմուտքում ուսանած մեր երիտասարդներին, ովքեր մեծամասամբ հանդես են գալիս Բուն հեռուստատեսությամբ և որոշ հանգամանքներ հասանելի են դառնում անգամ իմ ծերացող ուղեղին։ Մենք միշտ էլ ակնածանքով ենք վերաբերվել օտար երկրներում կրթություն ստացած հայ երիտասարդներին` կարծելով, որ նրանք այն սպիտակ աղավնիներն են, որոնք իրենց կտուցին հայրենիք են բերելու ձիթենյաց այն սերմը, որը ուղենիշ է հանդիսանալու մեր զարգացման համար։
Սակայն այսօր ուսումնասիրելով իշխանական շրջանակներում Արևմուտքում ուսանած քաղաքական գործիչների գործունեությունը, այնպես էլ գիտության, կրթության ոլորտում գործող որոշ մտավորական գործիչների աշխատանքը, հասկանումես, որ նրանք հեռավոր ափերում կրթվել, գիտելիք են ստացել, ոչ այնքան սեփական ազգին ծառայելու համար, այլ պարզապես գործիք են աշխարհի գլոբալ շահերին ծառայելու համար։
Նրանց գործունեության սուր ծայրը մեծապես ուղղված է Հայոց ինքնության կողմը։ Նրանք թշնամի են այն ամենին` ինչ ազգային է, առանձնահատուկ, էկզոտիկ, լինի դա պատմական դեմք, դեպք, թե իրադարձություն։ Այդ ամենը դիտվում և քննվում է Արևմուտքի գլոբալ շահերին համապատասխան, շատ հաճախ էլ ելնելով Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, իբրև թե երաշխիք, Հայաստանի անվտանգության համար։
Այսինքն, մեր իսկ ձեռքով նախադրյալ ենք ստեղծում մեր ազգի կռտման համար, փորձելով ստեղծել մանկուրտացված ժողովրդական մի կոնգլոմերատ, որի գոյությունը տանելի կլինի նախ և առաջ մեր դարավոր թշնամու համար։ Փոխվել են ժամանակները։
Այլևս Դորպատներից Հայաստան լուսավորիչներ չեն ժամանելու։ Պարզապես նրանք մեր գենը կրող օտարերկրյա գործակալներ են, սովորական ՇՊԻՈՆՆԵՐ։