Բաժիններ՝

Սուխումի պատկերասրահում հրդեհից հաջողվել է փրկել 4000 նկարներից մոտ 150- ը

Աբխազիայի պետական պատկերասրահում բռնկված հրդեհից հաջողվել է փրկել չորս հազար նկարներից շուրջ 150-ը: Այդ մասին հայտնել է Աբխազիայի մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դինարա Սմիրը:

Հունվարի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած հրդեհը ոչնչացրել է Աբխազիայի պետական պատկերասրահի գրեթե ողջ ֆոնդը, ավելի վաղ հայտնել էր հանրապետության փոխնախագահ Բադրա Գունբան՝ մանրամասնելով, որ դա լուրջ կորուստ է Աբխազիայի մշակույթի համար:  Հանրապետության գլխավոր դատախազությունը հրդեհի փաստով ստուգում է անցկացնում՝ դրա պատճառը պարզելու համար։ Պատկերասրահի տնօրեն Սուրամ Սաքանիան գործակալությանը հայտնել է, որ դրա շենքում ավելի քան 4000 նկար է պահվել, որոնք «եթե չեն էլ այրվել, ապա վերականգնման կարիք կունենան»:

Պատահարի պատճառների հետաքննությամբ զբաղվում է Աբխազիայի ՆԳՆ-ն:

Ինչպես հավելել է  Դինարա Սմիրը, հայտնի էր, թե ինչ տեխնիկական վիճակում է գտնվում պատկերասրահը, սակայն դրա վերանորոգման համար գումար չի եղել: «Մենք բոլորս գիտենք, որ պատկերասրահը պետք է այլ կերպ հագեցած լիներ, բայց վերանորոգման համար միջոցներ, ցավոք, դեռ չեն եղել։ Բայց բողոքներով, որ պատկերասրահում հրդեհային ազդանշան չկա, մեզ ոչ ոք չի դիմել», – գործակալությանը հայտնել է Սմիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս