Բաժիններ՝

Հայտնի են ծանրամարտի ՀՀ հավաքականների կազմերը ԵԱ-ին մասնակցելու համար

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան (EWF) ներկայացրել է հավաքականների կազմերը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար։ Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում են Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Պահեստայինների թվում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Արա Աղանյանը (96 կգ):

Կանանց Հայաստանի հավաքականի հայտացուցակում են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 12-20-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031