Բաժիններ՝

Շախմատի Հայաստանի չեմպիոններ են դարձել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը

Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները։ Կանանց մրցումներում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր` հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճել է Սուսաննա Գաբոյանը։

Արծաթե մեդալակիր է դարձել Մարիամ Ավետիսյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 7 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մելինե Գասպարյանը։

Տղամարդկանց մրցումներում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վերջին տուրում հաղթանակ է տոնել Արթուր Դավթյանի նկատմամբ ու ինը հնարավորից վաստակելով 6 միավոր` առաջին հորիզոնականում շրջանցել է Սամվել Տեր-Սահակյանին։

Վերջինս մրցաշարային աղյուսակը գլխավորում էր նախավերջին տուրից հետո, սակայն մրցումների վերջին պարտիայում պարտվեց Տիգրան Հարությունյանին և զբաղեցրեց 4-րդ տեղը։

Առաջնությունում երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մանուէլ Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը։

Հավելենք, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները մեկնարկել են հունվարի 11–ին և ավարտվել այսօր։

Տղամարդկանց առաջնությանը մասնակցել են 10 շախմատիստներ` Մանուէլ Պետրոսյանը, Էրիկ Չաքրյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Տիրատուրյանը, Տիգրան Հարությունյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։

Կանայք նույնպես եղե են 10–ը` Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Պոլինա Կոբակը, Մարիամ Ավետիսյանը, Արփինե Գրիգորյանը, Աննա Խաչատրյանը, Միլենա Գասպարյանը, Մարիամ Խաչատրյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս