Նա 21 տարեկան էր, դերասանուհին՝ 37. Գարրի Կասպարովի սիրո պատմությունը

Խորհրդային ու ռուսական կինոյի աստղը՝ Մարինա Նեյոլովան, տաղանդավորագույն դերասանուհի է ու պարզապես գեղեցիկ կին: Նա յուրահատուկ հմայք ուներ, և որտեղ էլ որ հայտնվեր, միշտ գրավում էր հակառակ սեռի ուշադրությունը: Նեյոլովան խելացի էր, չափազանց ինֆորմացված, ինտելեկտուալ կին էր, ու պատահական չէ, որ տղամարդիկ հեշտությամբ էին սիրահարվում նրան:

Կարդացեք նաև

Դերասանուհու հմայքին չկարողացավ դիմադրել նաև երիտասարդ ու հեռանկարային, հետագայում աշխարհահռչակ շախմատիստ Գարրի Կասպարովը: Զույգի սիրո պատմությունը ներկայացրել է just-interes.ru կայքը:

Դերասանուհու հետ սիրավեպը ոգևորում ու ոգեշնչում էր նրան… Բայց Նեյոլովան Կասպարովից մեծ էր ուղիղ 16 տարով: Աշխարհի ապագա չեմպիոնի ու դերասանուհու հարաբերությունները լի էին սիրով ու կրքով, և դրա համար էլ նրանց միջև եղած տարիքային տարբերությունը զույգին չէր անհանգստացնում: Նրանք պարզապես երջանիկ էին ու վայելում էին միմյանց:

Սակայն այդ հարաբերություններին դեմ էր Կասպարովի մայրը՝ Կլարա Շահենի Կասպարովան: Նրան անհանգստացնում էր իր որդու ու նրա սիրեցյալի միջև եղած տարիքային տարբերությունը, ինչպես նաև Նեյոլովայի մասնագիտությունը: Կլարա Շահենովնային թվում էր, թե դերասանուհին իր որդուն շեղում է աշխարհահռչակ շախմատիստի իր կոչումը վաստակելուց: Իսկ երբ Մարինա Նեյոլովան հղիացավ, Կասպարովի մայրն ամեն ինչ արեց, որ որդին հավատա՝ երեխայի հայրն ինքը չէ:

Նեյոլովային խոցեցին նմանօրինակ կասկածները, իսկ չէ՞ որ նրա մտերիմներն ու ընկերները, անգամ ուղղակի ծանոթները չէին կասկածում Կասպարովի հայրության մեջ: Դրանից հետո զույգը բաժանվեց, և յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով: Դերասանուհին աղջիկ ունեցավ, որին տվեց Նիկա անունը: Կասպարովը երեխային չընդունեց ու որևէ մասնակցություն չունեցավ դստեր դաստիարակության հարցում: Սակայն Նիկան սիրող հայր ուներ՝ մոր երկրորդ ամուսինը, դիվանագետ Կիրիլ Գևորգյանը: Նա աղջկան շրջապատեց սիրով ու հոգատարությամբ, նրա կողքին եղավ Նիկայի կյանքի ամենակարևոր ու բարդ շրջաններում: Կիրիլ Գևորգյանը Նեյոլովայի դստերը նաև հիանալի կրթություն տվեց:

Այսօր Նիկա Նեյոլովան տաղանդավոր ու հայտնի քանդակագործ է, իսկ Գարրի Կասպարովի անունն առհավետ ջնջված է դերասանուհու ու նրա դստեր կյանքից:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս