Հնդկաստանը ներկայացրել է սեփական արտադրության նոր ինքնաձիգը
Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է նոր Ugram ինքնաձիգը, որն ստեղծվել է ռեկորդային ժամկետներում՝ 100 օրից էլ քիչ ժամանակում։ Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, զենքը մշակվել է DRDO-ի կազմի մեջ մտնող Սպառազինությունների գիտահետազոտական կենտրոնի և Dvipa Armor India ընկերության կողմից։
7,62 մմ տրամաչափի ինքնաձիգը ստեղծվել է՝ հաշվի առնելով զինված ուժերի, ռազմականացված իրավապահ կազմավորումների և ոստիկանության օպերատիվ պահանջները։ Ugram-ն ունի հրաձգության մինչև 500 մ արդյունավետ հեռահարություն, պահում է 20 փամփուշտի ռազմապաշար։
Զենքը մշակվել է ընդամենը 100 օրում և այժմ փորձարկումներ կանցնի՝ ստուգելու համար դրա աշխատունակությունը խստաշունչ ձմռան, սաստիկ շոգի և այլ էքստրեմալ պայմաններում: Դրանից հետո որոշում կկայացվի ինքնաձիգը սպառազինության կազմում ընդգրկելու վերաբերյալ։ Այս ծրագրի նպատակն է փոխարինել հնացած հնդկական INSAS գրոհային հրացանը, որը լայնորեն օգտագործվում է Հնդկաստանի զինված ուժերի կողմից, բայց արդեն չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: