Արդարադատության նախարարությունը աստիճանաբար դուրս է գալու կարգապահական վարույթ հարուցելու համակարգից. Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախորդ տարվա աշխատանքի արդյունքների ամփոփման ժամանակ անդրադարձել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, դատական բարեփոխումներին՝ նշելով, որ միջազգային գործընկերներն իրենց հորդորում են, որ աստիճանաբար անցում կատարվի այն մոդելին, որ կառավարությունը՝ որպես վարույթ հարուցող մարմին,  դուրս գա գործընթացից:

«Երկու ուղղություն կար. առաջինը՝ հնարավորություն ստեղծել դատավորների համար, որ նրանք բողոքարկեն իրենց դեմ կայացված որոշումները, որը մենք ապահովել ենք այսօրվա մեր սահմանադրության նորմերին համապատասխան, երկրորդը՝ աստիճանաբար արդարադատության նախարարության դուրս գալն էր  այդ պրոցեսներից:

Բայց որպեսզի մենք կարողանանք դուրս գալ, պետք է համոզված լինենք, որ էթիկայի հանձնաժողովում պրոցեսները գնում են առողջացման, և կլանային, այսպես ասած, փակ դատական համակարգի որոշում կայացնելու լիազորությունների մեջ մտնեն նաև անկախ մասնագետներ, իրավաբաններ, փաստաբաններ, որովհետև մենք ունեցել ենք դեպքեր, երբ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել դատավորի լիազորությունները մի գործով, որով էթիկայի հանձնաժողովը նույնիսկ խախտում չէր արձանագրել: Իսկ դա նշանակում է, որ իրար հետ երկար տարիներ աշխատած դատավորները, այնուամենայնիվ, էմոցիաների կամ իրար հետ հարազատ դառնալու արդյունքում չեն կարողանում որոշումներ կայացնել, որը հանրությունը կընկալի՝ որպես օբյեկտիվ:

Այդ առումով մենք ավելացրել ենք էթիկայի հանձնաժողովում գիտնականների թվակազմը, և նաև շատ կարևոր փոփոխություն ենք իրականացրել՝ չթողնել գործող փաստաբանին լինել դատավորի դեմ որոշում կայացնող»,- շարունակել է նախարարը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս