Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը․ կա արգելափակված քաղաքացի
Հունվարի 2-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1999 թ.), Գ․ Գ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․ Շ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Ա.Հ․-ի և Մ.Շ․-ի առողջական վիճակները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը։