«Սրանք լրիվ ցիրկ են…». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան կիր էջում գրում է․ «Սրանք լրիվ ցիրկ են…

Նիկոլի ԱԳՆ Միրզոյանն ասում է՝ «պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»։

Ու այս բառերն արտաբերողն աշխատում է ՀՀ ԱԳՆ…

Հիշեցնեմ, որ 2023-ի հունվարին Նիկոլ Փաշինյանն էր ռուսական ռազմական ներկայությունն անվանել սպառնալիք ՀՀ-ի համար։

Փաշինյանի այդ հայտարարությունն էլ «աբսուրդ» էր որակել ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան։

Փաշինյանն է մեղադրել ՌԴ-ին բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ։

Փաշինյանի ԱԽՔ-ը մեղադրում էր ՌԴ-ին ՀՀ-ից «միջանցք պահանջելու» ու Միութենական պետության մեջ մտցնելու մեջ։

Փաստորեն Միրզոյանի համար ՀՀ վարչապետի ու ԱԽՔ-ի պաշտոնները «բարձր մակարդակ» չէ։

Երևի նրա համար «բարձր մակարդակ»է համարվում միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավար լինելը։

Այստեղ են ասել՝ աշխարհ կանգնի,իջնող կա»։

Տեսանյութեր

Լրահոս