Չստացվող հանդիպումները խնդիր են, բայց խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան

Խաղաղությունը տարածաշրջանում երբեք այսքան մոտ չի եղել. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

«Մենք հիմա ամենամոտն ենք դրան, և ես լիահույս եմ, քանի որ ակտիվ փոխանակվում են տարբերակները, և կառուցողական քննարկում է գնում»,- ասաց նա։

Սիմոնյանը վստահեցրեց, որ դա պայմանավորված է նաև Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով` առ այն որ նրանք ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Ինչ վերաբերում է կողմերի չստացվող հանդիպումներին՝ ապա Ալեն Սիմոնյանը չհերքեց, որ դա խնդիր է, բայց նաև նշեց, որ քննարկումնները շարունակվել են և շարունակվելու են։

Խոսելով 2023թ. ձեռքբերումների մասին` Ալեն Սիմոնյանը նշեց, որ տարին հպուսադրող է եզրափակվում թե խաղաղության գործընթացի, թե գերիների վերադարձի առումով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031