![](/banners/BeFunky-design.jpg)
Դատարանները խափանման միջոցը փոխելու որևէ հիմք, գործոն չեն էլ քննարկում. կա քաղաքական որոշում և «վերևից» իջեցված հանձնարարություններն անշեղորեն կատարվում են. Տիգրան Աբրահամյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/08/Tigran-Abrahamyan-9.jpg)
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել եմ սեպտեմբերյան ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված արցախցի երիտասարդներին:
Այն գործընթացը, որն ակցիաների համատեքստում է իրականացվում դուրս է և´ իրավական, և´ տրամաբանական հարթությունից ։
Վկաների, տուժողների բացակայության պայմաններում 2-ամսյա կալանքի ենթարկված անձանց մի մասի կալանքը ևս 3 ամսով երկարացրել են:
Դատարանները խափանման միջոցը փոխելու որևէ հիմք, գործոն չեն էլ քննարկում. կա քաղաքական որոշում և «վերևից» իջեցված հանձնարարություններն անշեղորեն կատարվում են:
Նպատակը պարզ է` վախեցնել մարդկանց, հատկապես երիտասարդներին, որպեսզի հեռու պահեն ակտիվության ցանկացած դրսևորումից»: