
Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների Ամանորն ու Սուրբ ծնունդը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների ղեկավարների Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն Ամանորից առաջ չի հանդիպի նախարարների կաբինետին։ Առաջիկա տոներին Պուտինը կարող է կարճատև դադար վերցնել։ Նա չի ծրագրում ամանորյա տոներին շրջագայություններ կատարել երկրի մարզեր, սակայն տոներից հետո կսկսվեն գործուղումները»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների՝ միայն հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար։