Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին հոբելյանի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ մաեստրո,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյա հոբելյանի առիթով:

Ձեր ողջ կյանքն ու աշխատանքային գործունեությունը երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորում են, իրական մտավորականի կերպարի արտացոլում:

Իբրև արժանավոր արվեստագետ՝ Դուք Ձեր նշանակալի ավանդն ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում:

Ձեր գործունեությունն ուսանելի է բոլորի համար։ Տարիներ շարունակ Դուք և Ձեր գլխավորած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն աշխարհի լավագույն բեմահարթակներում արժանապատվորեն ներկայացնում եք հայ երգչախմբային արվեստը:

Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ,
Սիրելի մաեստրո,

Ուրախ եմ, որ այսօր ողջ եռանդով շարունակում եք աշխատել: Վերստին շնորհավորելով հոբելյանի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»:

Տեսանյութեր

Լրահոս