Ի՞նչ է արել թշնամին այսօր

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի հետ զորավարժությունների կադրեր է տարածել։

Ադրբեջանի վարչապետն այցելել է Մոսկվայում միջազգային ցուցահանդեսի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարին։ Հանդիպումը մամուլի համար եղել է փակ։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 18-ին Ստամբուլի մոտ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Դեկտեմբերի 18֊ին 4K-78129 համարի İl-76 MD բեռնատար ինքնաթիռը Ադրբեջանից Բուլղարիա է ուղևորվել։ Տվյալ ինքնաթիռը նաև դեկտեմբերի 16-ին էր մեկնել Բուլղարիա և վերադարձել Բաքու։

Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը դեկտեմբերի 18-ին կմեկնի Հունգարիա: Էրդողանը հանդիպումներ կունենա Հունգարիայի նախագահ Ն. Նովակի և վարչապետ Վ. Օրբանի հետ: Կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին, առևտրին, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:

Հայկական ալիք 

Տեսանյութեր

Լրահոս