Թուրքիայի քաղաքացիություն է ստացել շուրջ 240.000 սիրիացի փախստական
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան խորհրդարանում կառավարության և օրենսդիրի միջև անցկացված հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստկանների թվին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Յերլիքայան նշել է, որ 2023-ի դեկտեմբերի դրությամբ 238.055 սիրիացի փախստական, ովքեր ժամանակավորապես ապաստանել էին Թուրքիայում, քաղացիություն են ստացել:
«Նրանցից 134.422-ը՝ չափահաս, 100.633-ը՝ երեխա, իսկ 156.987-ը՝ 18-ից բարձր»:
Բացի այդ, նա հայտնել է Թուրքիայում ապաստանած գաղթականների ընդհանուր թիվը, որն անցնում է 4.5 մլն-ը:
Նշենք, որ 2022-ին Թուրքիայի քաղաքացիություն ստացել էր շուրջ 200.950 սիրիացի փախստական: