![](/banners/BeFunky-design.jpg)
Բախվել են 2 «Օպել», կայանված «Պեժո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/shtap.jpg)
Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.40-ին, Երևանի Սլավիկ Չիլոյան և Ռիգայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել», կայանված «Պեժո» և կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: