![](/banners/BeFunky-design.jpg)
19-ամյա և 33-ամյա երիտասարդները գերեզմանատնից զարդանախշեր էին գողացել
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/gerezman-DSC00503-copy.jpg)
ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 11-ի ժամը 18.15-ին Ախուրյան գյուղի գերեզմանատանը հայտնաբերել, ձերբակալել և, իրեղեն ապացույց գողոնով հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 19-ամյա և 33-ամյա երկու տղամարդու:
Բաժնում նրանք խոստովանել են, որ գերեզմանատնից զարդանախշեր են գողացել:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին: