21-ամյա Սեդա Պ.-ն ներկայացել է բաժին
ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 21-ամյա Սեդա Պ.-ն: Նա հունիսի 30-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սեդա Պ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:



