
Ովքե՞ր են Փաշինյանի թիրախում. զգուշացվել է «խարոշի չխաղալ». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իջեւանում կայացած հանդիպմանը, ինչպես մեր տեղի աղբյուրներն են ասում, մի լավ բոլորի «վախը բռնել է» ու զգուշացրել` կուսակցական ոչ մի «մուկ ու ձուկ չի պլստալու»։
Մասնավորապես, իշխանականներին զգուշացվել է «խարոշի չխաղալ», թե չէ հետեւանքները հաստատ ցավոտ են լինելու։ Ավելին, ասում են Փաշինյանը ակնարկել է, որ տեղյակ է որոշ կուսակցականների ինքնագլուխ գործողություններից, բայց դեռ լռում է, սպասում է ինքնախոստովանությունների։
Իսկ դրանց ուշացման դեպքում՝ հետեւանքները լինելու են շատ ավելի ուժգին ու անշրջելի։ Նույն աղբյուրներն ասում են, որ Նիկոլի մուրճի տակ են մի շարք համայնքապետներ ու մարզպետներ»: