Բաժիններ՝

Երևանում անցկացվել են ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ սեմինարներ

Եվրոպական միությունը (ԵՄ) Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) և Պատժամիջոցների լիազորված մասնագետների ասոցիացիայի աջակցությամբ դեկտեմբերի 7-ին և 8-ին Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնել էր ԵՄ պատժամիջոցներին նվիրված ուսուցողական սեմինարների շարք։

Ինչպես  տեղեկացնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, սեմինարների հիմնական նպատակն էր ավելի բարձրացնել ԵՄ պատժամիջոցների և դրանց կիրառման վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև համագործակցությունն՝ այդ միջոցների հնարավոր շրջանցմանը հակազդելու համար:

Սեմինարների առաջին օրը տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են պետական պաշտոնյաներ։ Սեմինարի երկրորդ օրը նախատեսված էր ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ հետաքրքրված հայ մասնավոր օպերատորների համար։

Սեմինարներն անցկացվել են ԵՄ ներկայացուցիչների և պատժամիջոցների կիրառման փորձագետների թիմի կողմից ներկայացումների և ինտերակտիվ հարց ու պատասխանների ձևաչափի շրջանակում:

Նշվում է, որ ԵՄ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերի կապակցությամբ, որոնք ուղղված են եղել ի հայտ եկած խնդիրների լուծմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031