
Արարատ Միրզոյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: