
«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա երկու տղաների

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.30-ին, Երևանի Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: