
«Երբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցի տեռորիստի արտահանձնումը բարի կամքի ժեստ համարվում»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցի տեռորիստի արտահանձնումը բարի կամքի ժեստ համարվում։
Նիկոլ, ինչո՞ւ ես ստում։
Ասում ես «մարդասիրության արժեքներից դրդված և որպես բարի կամքի ժեստ, Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի», բայց չես նշում, որ ադրբեջանցի երկու զինվորներից մեկը հայասպան դիվերսանտ է։
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում ՀՀ մուտք գործած դիվերսանտներին, որից մեկը ցմահ ազատազրկման դատապարտված և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին սպանած Հուսեյն Ախունդովն է։
Նշեմ, որ ՀՀ տարածք ներխուժած և ԶՄՊԿ-ի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։
Դեկտեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման»: