
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 9-ի և 11-ի գիշերը, 12-ին առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը
շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Դեկտեմբերի 8-ին, 11-ի ցերեկը սպասվում է
առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 10-ին առանձին շրջաններում
սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 9-10-ին,
12-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։