Բաժիններ՝

Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել. Երթեւեկությունը դարձել է միակողմանի

Դեկտեմբերի 4-ին, ժամը 08:52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գարգառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Վ. Կ., ծնված 1965 թ․) կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել։

Փրկարարները կարապիկի միջոցով կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031