Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտնել է, որ Կարմիր ծովում 3 առևտրային նավ հարձակման է ենթարկվել հութիների կողմից

Կարմիր ծովի հարավի միջազգային ջրերում 3 առևտրային նավերի վրա չորս հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 3-ին հարձակման ենթարկված երեք նավերը կապված են 14 տարբեր երկրների հետ։ ԱՄՆ «Քարնի» ականակիր նավն արձագանքել է նավերից եկող կանչերին և օգնության հասել։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաղորդում է, որ «Քարնի»-ն արձանագրել է հականավային բալիստիկ հրթիռի արձակում Եմենի՝ հութի ապստամբների կողմից վերահսկվող տարածքներից։

Ամերիկյան ականակիր նավը հարվածել է հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարքին, որն ուղղություն էր վերցրել դեպի Բահամների դրոշի տակ նավարկող բրիտանական Unity Explorer նավը։

Ավելի ուշ Կարմիր ծովում հարձակման են ենթարկվել նաև M/V Number 9 և M/V/ Sophie II նավերը։ Ամերիկյան ականակիրն արձագանքել է այս հարձակումներին՝ խոցելով հութիների կողմից արձակված հրթիռը և ԱԹՍ-ն։

«Այս հարձակումներն ուղղակի սպառնալիք են ներկայացնում միջազգային առևտրի և նավարկության անվտանգության համար։ Դրանք վտանգի տակ են դնում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող միջազգային անձնակազմերի անդամների կյանքը», – հավելում է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը՝ մեղադրելով Իրանին նման հարձակումներին աջակցելու համար։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման՝ Իսրայել ներխուժմանը հաջորդեցին Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային ներխուժումը։ Այդ ժամանակից ի վեր հութիները մի քանի անգամ հարձակումներ են գործել առևտրային նավերի վրա, նաև գրավել են Իսրայելի հետ առնչություն ունեցող նավեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031