Իշխանությունը զավթած թափթփուկները հիմա էլ Սամվել Շահրամյանին են մեղադրում. Տիգրան Վարդանյան
Տիգրան Վարդանյանը գրում է. «Իշխանությունը զավթած թափթփուկները հիմա էլ Սամվել Շահրամյանին են մեղադրում: Թե բա կապիտուլյացիա է ստորագրել, թե բա գանգ կոտրող էր, թող կապիտուլյացիա չստորագրեր, թե բա Արցախն ա հանձնել…
Էս թուրքի դրածոները, երբ ասում են կապիտուլյացիա, երևի թե մոռանում են 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը` կապիտուլյացիոն ակտը: Մոռանում են, որ այդ փաստաթղթով, այսինքն գրչի մեկ հարվածով` մի քանի անգամ ավելի շատ տարածք զիջվեց, քան թե 44 օրվա ընթացքում թշնամին կարողացավ գրավել:
Սրանք, երևի չեն հիշում, որ իրենց անբարոյականի վաստակն էր հայտարարում, թե Սև լճի 30%-ի համար չարժի կռվել: Սրանք մոռացել են, որ հանձնել են ստրատեգիական նշանակություն ունեցող բարձունքներ, ճանապարհներ: Երևի մոռացել են, որ ադրբեջանցիները 2021թ. մայիսի 12-ից օկուպացրել են ՀՀ սուվերեն տարածքը: Սրանք երևի մոռացել են, որ այսօրվա ՀՀ կառավարիչն է հայտարարել և´ Բրյուսելում, և´ Մոսկվայում, և´ Երևանում, որ Արցախն Ադրբեջան է, իսկ հետո Պրահայում դա վերահաստատել, Գրանադայում էլ ստորագրել:
Շահրամանյանն էնքան թասիբ ուներ, որ ձեր հաճախորդ Բաբայան Սամոյի աջակիցն իրան թուրք ա անվանում, իսկ մարդը հակադարձում ա գանգ կոտրելու արտահայտությամբ: Բա չէ, պետք ա Նիկոլի պես կանգներ ասեր, որ երբ իրեն թուրք են անվանում նա դրանից չի վիրավորվում, հա՞: Չէ, հայը միշտ էլ վիրավորվելու է նման պիտակավորումից: Էդ դուք եք հոգով, էությամբ, ապրելակերպով թուրք…
Արցախը հանձնել եք, դու´ք, 2018-2019թթ. Վրաստանում բանագնացների միջոցով պայմանավորվելով, բանակը կազմաքանդելով ու ներսից ջախջախելով, ռազմական պլանը փոխելով, լիֆտերում սիլի-բիլի անելով ու բանակցային ողջ հայանպաստ կապիտալը ջուրը գցելով, նամակներ` վրան հստակ գումարի չափ նշված ստանալով, Ալիևին կիրթ ու կառուցողական համարելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ պայման դնելով ու նրանց շանտաժ անելով, պատերազմ հրահրելով` Արցախը Հայաստան է ու վերջ գոռալով, պատերազմի ընթացքում բանակի համալրումը կանգնեցնելով, միտումնավոր զինվորներին ու կամավորներին սպանելով, պատերազմը առնվազն 3 անգամ չկանգնեցնելով, հետո 2020թ. նոյեմբեր ու 2021թ. հունվարին ոչ հայանպաստ փաստաթղթեր ստորագրելով:
Ձեր սիրելի Նիկոլը, ձեր ոհմակը ու ձեզ յուրաքանչյուր քվե տվածն ա հանձնել Արցախը: Ի դեպ` հստակ քառակուսի կիլոմետրեր նշելով:
Մենք ենք մեղավոր, որ դուք քիչ չէ իշխանության եք, մի բան էլ խեղաթյուրմամբ եք զբաղված, բայց դե տեսանելի ապագայում կտեսնենք` դուք եք վերջնական կործանում Հայաստանը, թե՞ Հայաստանը` ձեզ:
Հ.Գ. Նախկինների ջեբը չկարողացան գցեն, անցան ռուսներին` չկարողացան, հիմա էլ Շահրամանյանի գրպանն են ուզում գցել: Ինչ ուզում եք արեք, միևնույն է կապիտուլյանտ, դավաճան, հողատու բառերը փամփուշտի պես դաջված են ձեր ճակատներին: Պարզապես մնում է ձեր ճակատներին կլորիկ փոս անել, որ «տեղավորվի» այդ փամփուշտը»: