«Խնդիրը հարթակները չեն, մեր հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է մեր հարևանների հետ». Վահան Կոստանյան

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ խնդիրն Ադրբեջանի հետ բանակցություններն ընդունող տարբեր հարթակները չեն․ Հայաստանի հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է իր հարևանների հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետաձգմանը, որը նախատեսված էր հոկտեմբերի վերջին։The

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խնդիրը հարթակները չեն, մեր հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է մեր հարևանների հետ և, այո, այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատանքները»,- ասաց Կոստանյանը։

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:

Տեսանյութեր

Լրահոս