
Փաշինյան-Ալիև բանակցությունների համար մոսկովյան հարթակը կիրառելու հարցում առաջընթաց չկա. Պեսկով

Մոսկվան շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու նրանց լուծել հակամարտությունը, սակայն զգալի առաջընթաց դեռ չկա,- այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ստույգ փոխըմբռնում դեռ չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,– ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք առաջընթաց կա Մոսկվան որպես խաղաղության ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցում։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի` Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։