Բաժիններ՝

Եթե Ջոմարդյանին ոսկե մեդալով են պարգեւատրել, ենթադրում եմ՝ առաջիկայում էլի նման իրավիճակներ են լինելու. զոհվածի հայր. News. am

Ոստիկաներից ով ավելի դաժան է վարվում զոհածների ծնողների, կամ ընդդիմադիրների հետ խարխուսվում է. այս իշխանությունների օրոք սա օրինաչափ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանին պարգեւատրելուն:

«Սա իրենց գործելաոճն է, առանձնահատուկ չէ, որ Հայկազին են պարգեւատրել: Եթե քաղաքապետը նրան ոսկե մեդալով է պարգեւատրել, ապա ենթադրում եմ, որ առաջիկայում էլի նման իրավիճակներ են լինելու, էլի տարածքներ են հանձնելու, երկպառակություն է լինելու, եւ այդ նույն գումարտակի հրամանատարը պետք է ավելի վստահ լինի, որ ինչ էլ անի, չի պատժվելու: Սա օրվա իշխանության գործելաոճն է, միակ լուծումը այս իշխանություններին փոխելն է, եթե ոչինչ չփոխվի, նրանք ավելի վստահ են գործելու»,- ասաց նա:

Ռոստամյանը հիշեցրեց, որ մեկ տարուց ավելի է անցելԵռաբլուրից զոհվածների ծնողներին բիրտ ուժով բերման ենթարկելուց, սակայն քրեական գործով որեւէ առաջընթաց չկա, որեւէ մեկին մեղադրանք չի առաջդրվել, նույնիսկ որեւէ մեկն աշխատանքից չի ազատվել:

«Աբսուրդը նրանում է կայանում, որ ոստիկանությունը հայտարարեց, որ ծառայողական քննություն է հարոււցվել, սակայն քանի որ քննչականը քրեական գործ է հարուցել, իրենք կասեցնում են, մինչեւ քննչականի եզարակացությունը; Այսինքն՝ մեկը մյուսին փակելով, այս գործը հասցրեցին այս օրվան: Ես չեմ ուզում այս մարդկանց մասին ասել, որ ինքնակամ են արել, այս ամենը գալիս է մեկ մարդուց եւ այդ մարդու անունն է՝ Նիկոլ Փաշինյան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին՝ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների նախորդ տարի սեպտեմբերի 21-ին հենց նրա հրամանով են Եռաբլուրից բերման ենթարկել զոհվածների ծնողներին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս