
Կոնվերս Բանկին շնորհվել է «Euro STP Excellence Award 2022» մրցանակ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Կոնվերս Բանկը կրկին արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի որակի գերազանցության «Euro STP Excellence Award» պատվավոր մրցանակին:
«Այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել SWIFT համակարգով փոխանցումների բարձր որակի ապահովման համար և փաստում է Բանկի մատուցած գործառնական ծառայությունների՝ միջազգային որակական չափանիշներին համապատասխանության մասին:
Շնորհակալություն ենք հայտնում գործընկեր Commerzbank AG բանկին Կոնվերս Բանկի՝ միջազգային փոխանցումների ոլորտում աշխատանքի արդյունավետությունը բարձր գնահատելու համար:»,-ասել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Նշենք, որ միջազգային փոխանցումների ոլորտում Կոնվերս Բանկի նվաճումները բարձր գնահատականի են արժանացել գործընկերների կողմից նաև նախորդ տարիներին, ինչի արդյունքում Բանկը «Euro STP Excellence Award» մրցանակակիր է դարձել նաև 2018, 2019, 2020թթ: