Բաժիններ՝

Եգիպտոսն ու Հորդանանը հայտարարել են, որ դեմ են Գազայից փախստականներին տեղափոխելու փորձերին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը խիստ դեմ են արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Եգիպտոսի նախագահի գրասենյակից:

Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարներն իրենց հերթական հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

«Նրանք արտահայտել են իրենց խիստ հակազդեցությունը կոլեկտիվ պատժի քաղաքականության հանդեպ, ինչի դրսևորումներից են շրջափակումները, սովը կամ պաղեստինցիների հարկադիր տեղափոխումն իրենց հողերից դեպի Եգիպտոս կամ Հորդանան», – ասված է Եգիպտոսի նախագահի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Ալ-Սիսին և Աբդալլահ Երկրորդը նաև ընդգծել են Գազայի հատված Ռաֆահ անցակետով մշտական ​​հիմունքներով մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031