Լիտվայի վարչապետն այցելել է «Թումո» կենտրոն

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Լիտվայի վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել պայմաններին ու հնարավորություններին։

«Թումո» կենտրոն կատարած այցի ընթացքում ուղեկցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Հայաստան է այցելել հոկտեմբերի 18-ին։ Երևանում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031