Բաժիններ՝

Վրաստանում կենսապահովման նվազագույնը պակասել է

2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, կենսապահովման նվազագույնը պակասել է 2,6 լարիով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, նախորդ ամիս աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույնը կազմել է 250,9 լարի։ Մինչդեռ 2023 թվականի օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 253,5 լարի։ Տարեկան ցուցանիշն աճել է 3,6 լարիով, մասնավորապես նախորդ տարվա սեպտեմբերին կենսապահովման նվազագույնը կազմել է 247,3 լարի։

Իսկ միջին սպառողի կենսամակարդակն այս տարվա 9-րդ ամսին սահմանվել է 222,2 լարի։ Մինչդեռ 2023 թվականի օգոստոսին վերջինս կազմել է 224,5 լարի, իսկ 2022 թվականի սեպտեմբերին՝ 219,1 լարի։

Ի դեպ, կենսապահովման մակարդակը սահմանվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների սահմանված նորմատիվ զամբյուղ է, որը ներառում է աշխատունակ տարիքի մարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար ֆիզիոլոգիապես անհրաժեշտ սննդի քանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս