Բաժիններ՝

«Սատանի կամուրջ»-ի մոտ բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը. փրկարարներն այն դուրս են բերել դժվարանցանելի հատվածից

Հոկտեմբերի 17-ին` ժամը 23:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին՝ «Սատանի կամուրջ»-ի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ռ․ Ֆ․, ծնված 1971 թ․, ԻԻՀ քաղաքացի) քարշակման եղանակով (մոտ 1 կմ) դուրս են բերել դժվարանցանելի հատվածից. բեռնատարը շարունակել է ընթացքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս